Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայտնի արևմտահայ արձակագիր Մկրտիչ Մարկոսյանի հիշատակին նվիրված միջոցառում է կազմակերպվել նրա ծննդավայր Դիարբեքիրում։ Միջոցառումը նվիրված է եղել նրա մահվան առաջին տարելիցին։ Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ հիմնվելով «Ակօս» շաբաթաթերթի կայքէջում հրապարակված լուրի վրա։
Աղբյուրի համաձայն՝ միջոցառումը տեղի է ունեցել ապրիլի 2-ին, Դիարբեքիրի առևտրի և արդյունաբերության պալատի շենքի սրահում։
Դիարբեքիրի մշակույթի և փոխօգնության հիմնադրամի կողմից կազմակերպված սույն միջոցառման հիմնական բանախոսներն են եղել Շեյհմուս Դիքենը, Ուդի Երվանդը, Հովհաննես Գաֆուր Օհանյանը և Ահմեդ Չաքմաքը։
Ելույթ է ունեցել նաև Դիարբեքիրի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Մեհմեդ Քայան, ով մասնավորապես անդրադարձել է Մարկոսյանի՝ հայրենի Տիգրանակերտի հանդեպ տածած սիրուն, որը, բանախոսի հիշեցմամբ, արտացոլվել է նաև նրա գրական երկերում։
Մյուս բանախոսներն էլ պատմել են Մարկոսյանի հետ կապված իրենց հուշերն ու տպավորությունները, որից հետո հայ երաժիշտ Ուդի Երվանդի կատարմամբ կարճատև համերգ է տրվել ներկաների համար։
https://www.agos.com.tr/tr/yazi/28419/migirdic-margosyan-diyarbakir-da-anildi
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net