Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իշխանափոխությունը հնարավորություն ստեղծեց, որ ինստիտուցիոնալ անկախություն ունեցող մարմինները իսկապես լինեն անկախ ՝ ըստ Yerkir.am-ի ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած՝ «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկման ժամանակ։
«Եվ ահա, փաստորեն, ամբողջ «իրավական պետություն», «ժողովրդավարություն» ժամանակակից հասկացությունը ոտնատակ է տրվում և բավական անկեղծ է խոսվում այդ մասին․ իմքայլական պատգամավորներն ասացին, որ խաղի կանոնները չընդունեց Հրայր Թովմասյանը, իսկ դատախազը և ԿԸՀ-ն նրան ենթարկվեցին։ Այսինքն, նրանց այսօրվա պատկերացումը մենիշխանության ձևավորումն է և այդ ՍԴ-ն և դատարանները, որոնք կարող էին անկախ լինել, նրանք չեն կարողանում հանդուրժել։ Դա մտածողություն է, մենիշխանության հաստատում»,-ասաց նա։
Մարդու իրավունքների տեսակետից շատ կարևոր հարց բարձրացրեց Ավետիք Իշխանյանը․ մարդու իրավունքների խախտումները ուղղահայաց հարաբերություններ են՝ պետություն-մարդ հարաբերություններ․ «Երբ մենք խոսում ենք որևէ պետությունում մարդու իրավունքների վիճակի մասին, դա վերաբերում է պետության կողմից մարդու իրավունքների խախտումներին։ Մարդու իրավունքների խախտումները գործադիր ճյուղի կողմից են։ Մարդու իրավունքները չեն խախտվում, երբ կա գործադիրից անկախ դատական համակարգ։ Վերբերի խոսքով՝ սրանք պետական կառույցներ են, որոնք, անկախ քաղաքական ուժերի փոփոխություններից, պետք է լինեն անկախ»։
Իշխանյանի ձևակերպմամբ՝ մարդու իրավունքները խախտվում են պետության կողմից, իսկ բացարձակ իշխանության կողմից բացարձակ են խախտվում այդ իրավունքները․ «Մենք գնում ենք այդ ճանապարհով»։
Նա արձանագրեց, որ այստեղ բացարձակապես կարևոր չէ անձի խնդիրը․ մարդու իրավունքները պաշտպանվում են այն երկրներում, որտեղ ոչ թե անձով է պայմանավորված, այլ կառույցների անկախությամբ։
«Միապետի կամքը և բարի թագավորը հեքիաթներ են մարդկանց խաբելու համար»,-ասաց Իշխանյանը։
Նա տարակուսեց՝ երբ ասում են Սահմանադրությունը խախտված է, այս Սահմանադրությամբ հո չե՞նք գնալու, այդ դեպքում ո՞ր Սահմանադրությամբ պետք է գնան՝ 2005 թվի՞, 1995 թ-ի՞, որը նույնպես կեղծվել է, թե՞ Խորհրդային Հայաստանի Սահմանադրությամբ, որը նույնպես կեղծվել է, թե՞ գնում ենք մինչև Բագրատունիների թագավորության թիվը։
«Ի վերջո, մեկնարկ պե՞տք է լինի, թե՞ ոչ, ինչ-որ մի կետից օրենքը պիտի պաշտպանվի՞, թե՞ ոչ, թե՞ կարևորը քաղաքական սիրելի առաջնորդին նվիրված լինելն է․ ժամանակակից պետություն ունենալու մասին խոսք լինել չի կարող, եթե այսպես շարունակվի, ես շատ վտանգված կտեսնեմ արդեն պետության հարցը»,-արձանագրեց Ավետիք Իշխանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․