Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը Facebook-ի իր էջում գրում է. «Բաքուն ինչպես միշտ չի կարողանում պահել արդար խաղի կանոնները։ Մրցավարները մեր բռնցքամարտիկներին ոչ մի կերպ միավոր չեն տալիս։ Այսօր էլ Սամվել Բարսեղյանը, ունենալով բացարձակ առավելություն բոլոր երեք ռաունդներում, պարտություն է կրում, այն էլ 3:0 հաշվով: Բաքուն, անկախ նրանից, թե ով է մեր մրցակիցը, երկրպագում է մեր հակառակորդին այնպես, ինչպես իրենց մարզիկներին։ Սամվել Բարսեղյանից հետո ռինգ է դուրս եկել Նարեկ Աբգարյանը։ Նարեկն ունեցել է բացարձակ առավելություն, սակայն մրցավարները երկու ռաունդներում միավորները տվել են հունգարացուն։ Նարեկը երրորդ ռաունդն այնպես է անցկացրել, որ մրցավարներին այլևս անելու բան չի մնացել և նրանք հաղթանակը շնորհել են Նարեկին։ Մեր մարզիկը ստիպել է լռել Բաքվի երկրպագուներին։
Այս ճնշող մթնոլորտում թերևս զարմանալի է մեր պատվիրակության պահվածքը։ Նրանք մեր տղաների կողքին նույնիսկ մենամարտերի օրերին չեն լինում։ Նրանք հայտնվում են միայն տղաների պարանոցին դափնիներ կախելու ժամանակ»։