կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-08 00:26
Քաղաքական

Ադրբեջանը դեռեւս խախտում է խաղի կանոնները

Ադրբեջանը դեռեւս խախտում է խաղի կանոնները

Սոչիի հանդիպումը հստակ մատնանշեց, որ խաղաղ բանակցային գործընթացն այլընտրանք ունենալ չի կարող. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը:

 

Ըստ նրա` սա բանակցություններին ուղեկցող գործընթաց է, որը նպատակ ունի երկու երկրների հասարակությունների ներսում որոշակի մթնոլորտ ու իրավիճակ ձեւավորել, որ խնդիրը խաղաղ եղանակով լուծելուն ավելի պատրաստ լինեն:

 

Պատգամավորը շեշտեց, որ այս առումով Հայաստանը երբեւէ խնդիր չի ստեղծել, եւ մեր թե' քաղաքական իշխանության եւ թե' հասարակության ներսում գոյություն ունեցող տրամադրվածությունները միշտ էլ ուղղված են եղել խնդրի խաղաղ եւ միջազգային սկզբունքների շրջանակներում կարգավորմանը, ինչով էլ տարբերվել ենք Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունից:

 

«Ադրբեջանը դեռեւս չի շարժվում Մինսկի խմբի առաքելության միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացի ոգուն համապատասխան, պարբերաբար խախտում է խաղի կանոններն ու պայմանավորվածությունները եւ փորձ է անում որոշակի տարակուսանք հայտնել Մինսկի խմբի ձեւաչափի նկատմամբ, մինչդեռ Սոչիում եւս արձանագրվեց, որ Մինսկի խումբը միակ ձեւաչափն է, որն իրավասու է ԼՂ խնդրի կարգավորման մանդատի ներքո միջնորդական առաքելություն իրականացնել»,- հավելեց պատգամավորը: