|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ղարաբաղյան կողմի ակնկալիքների մասին խոսելիս Լեւոն Տեր-Պետրոսյանը, կարծես, ասում է, որ ծագումով ղարաբաղցի նախագահներն ամենեւին լավագույն թեկնածուներ չեն Արցախյան հակամարտության լուծման համար:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը` անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցին:
Նա նշեց, որ 1997-ի կարգավորման սկզբունքներն էապես չեն տարբերվում Մադրիդյան սկզբունքներից, եւ չափազանց վտանգավոր են Ղարաբաղյան խնդրի շուրջ նման դիսկուրսներն ու շեշտադրումները. «Իբրև այլընտրանք, գոնե այս դիսկուրսում պետք է մտցվի այլ թեզ, որպեսզի դա շարունակություն չստանա, այլապես իսկապես մենք կանգնած ենք լինելու նախկին ելակետային վիճակում»:
Ս. Սաֆարյանի խոսքերով` երեք նախագահների օրոք էլ Ղարաբաղյան խնդրի կարգավորման տարբերակներն առանձնապես չեն տարբերվել միմյանցից եւ եղել են միմյանց շարունակությունը:
Եվ այս դեպքում հարկավոր է փոխել խաղի կանոնները: