կարևոր
6124 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-24 19:40
Քաղաքական

Իսկ մե՞նք․․․ Ավետիք Իշխանյան

Իսկ մե՞նք․․․ Ավետիք Իշխանյան

Ավելի քան մեկ շաբաթ ողջ Ֆրանսիան ապստամբում է։ Ապստամբում է կենսաթոշակային տարիքի բարձրացման օրենքի դեմ։Փողոց են դուրս եկել բոլոր խավերը՝ ուսանողներ, բժիշկներ, բանվորներ, հասարակական-քաղաքական գործիչներ։ Բողոքի ցույցերն, այսպես ասած՝ «քաղաքակիրթ» չեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Հասարակությունը զայրացած և վճռական է տրամադրված «հայ ժողովրդի բարեկամ» Մակրոնի հակասոցիալական քաղաքականության դեմ։ Պատկերացրեք, որ նույն Մակրոնը հատուկ հրահրեր պատերազմ, տալով հազարավոր զոհեր,թշնամուն հանձնելով Ֆրանսիայի պատմական հողերը։Ի՞նչ կկատարվեր․․․

Համոզված կարող եմ պնդել, որ Մակրոնն իր ընտանիքով և համախոհներով լինչի դատաստանի ենթարկված, լավագույն դեպքում գիլյոտինի տակ հայտված կլինեին։

Իսկ մե՞նք․․․»,- գրել է Իշխանյանը։