կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-30 14:10
Քաղաքական

Ձերբակալվել է ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսը

Ձերբակալվել է ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսը

Ադրբեջանի գլխավոր դատախազության աշխատակիցներն այսօր առավոտյան սեփական տանը ձերբակալել են հայտնի իրավապաշտպան, Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ Լեյլա Յունուսին:


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լեյլա Յունուսի ամուսինը` Արիֆ Յունուսը haqqin.az-ի թղթակցին հեռախոսով հայտնել է, որ Լեյլան դուրս է եկել տնից և պատրաստվել է գնալ իր տնօրինած ինստիտուտ` գիտաժողովի: «Նրա ետևից եկած ավտոմեքենայի վրա հարձակում է տեղի ունեցել: Մեքենան կանգնեցրել են, քաղաքացիական հագուստով երեք անձինք տարել են Լեյլային: Իմ տան դռան առաջ կանգնած են քաղաքացիական հագուստով մարդիկ: Նրանք ցանկանում են ձերբակալել նաև ինձ, բայց ես չեմ բացում դուռը: Դատելով ամեն ինչից` նրանք Գլխավոր դատախազության աշխատակիցներ են: Փորձում եմ զանգել փաստաբանիս»,- ասել է ԱրիՖ Յունուսը:


Ավելի ուշ Facebook-ի իր էջում իրավապաշտպան Լեյլա Յունուսի ձերբակալության մասին հայտնել է նաև ադրբեջանցի մեկ այլ իրավապաշտպան` Միրվարի Գահրամանլըն: «Ուշադրություն: Լեյլա Յունուսը ձերբակալվել է: Ներկայում ջարդում են նրա դուռը, որպեսզի ձերբակալեն նաև նրա ամուսնուն` Արիֆ Յունուսին»,- գրել է իրավապաշտպանը:


Լեյլա և Արիֆ Յունուսները որպես վկա անցնում են հայկական կողմի օգտին լրտեսության մեղադրանքով ձերբակալված Ռաուֆ Միրկադիրովի գործով: Լեյլա և Արիֆ Յունուս զույգը չորս անգամ մերժել է դատախազություն ներկայանալու հրավերը: