կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-11 18:53
Քաղաքական

«Լուսավոր Հայաստանի» 2 պատգամավոր հրաժարվել են աշխատանքը շարունակել ատելության հրահրման դեմ պայքարի խմբում

«Լուսավոր Հայաստանի» 2 պատգամավոր հրաժարվել են աշխատանքը շարունակել ատելության հրահրման դեմ պայքարի խմբում

Ազգային ժողովում ընթացած սահմանադրական բարեփոխումների իրականացմանն ուղղված օրենսդրական նախաձեռնության քննարկումների ժամանակ իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները անհանդուրժողություն եւ ոչ հարգալից վերաբերմունք են դրսեւորել պլյուրալիզմի եւ միմյանցից տարբերվող գաղափարական մոտեցումների հանդեպ՝ դրանով ատելություն հրահրելով այլախոհության նկատմամբ:

Այս մասին փետրվարի 11-ին խորհրդարանական ժամին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: Նա նշեց, որ վարչապետն, ըստ էության, խորհրդարանի ամբիոնից իր ելույթի ժամանակ ամենավերջում աջակցեց իշխող դաշինքի պատգամավորներին՝ հերթական անգամ հասարակությանը բաժանելով «սեւերի» եւ «սպիտակների», պետության դավաճանների, «յուրայինների» եւ «օտարների»:

Այս ամենը, ինչպես նաեւ այն, որ գործող իշխանությունները, փաստորեն, հասարակության շրջանում ատելություն են գեներացնում, այլ ոչ թե դրա դեմ են պայքարում, իրեն եւ «Լուսավոր Հայաստանից» մեկ այլ պատգամավորի՝ Աննա Կոստանյանին ստիպել են դադարեցնել իրենց մասնակցությունը Ազգային ժողովի շրջանակում ստեղծված ատելության հրահրման եւ քարոզչության դեմ պայքարի աշխատանքային խմբում: «Մենք այս կերպ մեր անվստահությունն ենք հայտնում եւ կարծում ենք, որ անելիք չունենք ցուցադրական ու իմաստազուրկ պայքարում»,- ամփոփեց Սամսոնյանը: