Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Հունիսի 7-ին Արմավիրի մարզում իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում Ընտրությունների վերահսկման կոմիտեն դիտարկել է վարչապետի de facto պաշտոնակատարի վերաբերյալ կարծիքն ազատ արտահայտելու համար քաղաքացիներին ազատությունից կարճաժամկետ զրկելու երկու դեպք։ Երկու դեպքում էլ ՀՀ ոստիկանությունը պատշաճ չի հավասարակշռել մարդու հիմնարար ազատությունը և քաղաքական ուժի իրավունքը՝ իրականացնելու քարոզարշավ։ Իրավապահների գործողությունների իրավական հիմք ներկայացվող ՀՀ քրեական օրենսգրքի՝ վերջերս հրատապ փոփոխված 149.1 հոդվածը, որը սակայն, ինքնին լինելով առերևույթ հակասահմանադրական, նախնական փուլում մեկնաբանվել է կամայականորեն։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում շարունակվել են ընդդիմախոսների նկատմամբ ատելության խոսքի, բռնության հրահրման և սպառնալիքների դրսևորումները։ Մասնավորապես, վարչապետի de facto պաշտոնակատարը հայտարարել է. «ասում եմ բոլորիդ՝ որևէ մեկը իր բախտը չփորձի, եթե շատ ձեր բայղուշությունները և դրանց իրագործելու գործողությունները շարունակեք, դուք կհայտնվեք հարյուր հազարավոր մարդկանց ոտքերի տակ՝ բառիս բուն և փոխաբերական իմաստով [«բայղուշ». թուրքերեն՝ բու. փոխաբերական իմաստը տվյալ համատեքստում հստակ չէ]»: