| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Բաթումիում ձերբակալվել է 40 մարդ, ովքեր մասնակցել են անկարգությանը, այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ ղեկավար Գեորգի Մգեբրիշվիլին: Այժմ քաղաքում կարգ ու կանոնը վերականգնել են կարողացել: Ոստիկանական և հրշեջ մեքենաներ են մոբիլիզացվել: Ըստ ՆԳՆ-ի՝ Բաթումիի քաղաքապետարանը հաշվում է քաղաքի ենթակառուցվածքին հասցված վնասը:
«Հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է 40 մարդ, նրանց անձը պարզվում է: Անկարգությունների մասնակիցները և կազմակերպիչները, անգամ շատ քիչ կապ ունեցողնեւրը կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»,- լրագրողներին ասել է նախարարը: Մգեբրիշվիլին բոլորին կոչ է արել տանը մնալ և չգնալ Բաթումիի կենտրոն:
Աջարիայի առողջապահության նախարար Զաալ Միքելաձեն լրագրողներին հայտնել է, որ Բաթումիի հիվանդանոցներ է դիմել 33 տուժած, այդ թվում՝ 15 ոստիկան: Ըստ նախարարի՝ խոսքը թեթև թունավորման մասին է և, ոմանք էլ ունեն միջին ծանրության վնասվածքներ: Բոլորի վիճակը կայուն է:
Հիշեցնենք, որ անկարգությունների պատճառ է դարձել ոստիկանների վարքը, վերջիններս տեղի բնակչի են տուգանել: Ականատեսների խոսքով՝ իրավապահները վիրավորել են տղամարդուն, ինչի հետևանքով նրան պաշտպանել են մոտակայքում գտնվող մարդիկ,եղածը ծեծկռտուքի է հանգեցրել, ինչից հետո մի քանի մարդ է ձերբակալվել: Որոշ ժամանակ անց Աջարիայի Ներքին գործերի գլխավոր վարչության շենքի հարևանությամբ մոտ 1 000 մարդ է հավաքվել: Նրանք պահանջել են պաշտոնանկ անել պարեկային ոստիկանության նոր ղեկավար Մալխազ Բատիաշվիլիին: