կարևոր
4282 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-26 15:18
Քաղաքական

Փաշինյանն իր թիմով պատասխան է տալու պատերազմի հրահրման ու այս տղաների կորստի համար․ զոհվածի հայր

Ես մեղադրել եմ և շարունակում եմ մեղադրել Փաշինյանին, Փաշինյանն իր թիմով պատասխան է տալու պատերազմի հրահրման ու այս տղաների կորստի համար։ Ինքը և՛ մեղավոր է, և՛ պատասխանատու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողներից մեկի հայրը։

«Արգիշտի Քյարամյանն էլ նույն Նիկոլի «վեցնոցներից» է։ Ես անվստահություն ունեմ  Նիկոլից և իր թիմից»,- ասաց նա։

Հարցին, թե տեղեկություններ կան, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին կվերագրեն այս հրահանգը զոհվածի հայրը պատասխանեց, որ դա հնարավոր է, դա Նիկոլն է, սաղին մեղադրի, քցի հների վրա, ռուսների վրա, սաղ մեղավոր են, բացի իրենից։ Իրենցից ամեն ինչ հնարավոր է․ «Եթե Փաշինյանը չէր ուզում, թող գոնե ձեռքով մի ժեստ աներ, որ պետք չի, կարող էին ոստիկանները հայրերին տանեին, մայրերին մեջքով երեք տակ փակեին, թող մայրը բղավեր, անիծեր, խփեր, թող կանգնեին այդտեղ, կարո՞ղ էին չէ, բայց այդ վերաբերմունքը աններելի է։ Կարող էր ասել մի արեք, մեջքով փակեք, մի բան արեք։ Ես չեմ մտածում, որ Փաշինյանը չի ուզել, որ այդպես անեն»,- ասաց նա։

Զոհվածի հայրը նշեց, որ Եռաբլուրում տեսնում է իր դավաճանված քայլերի հետևանքով զոհված տղաների։ Նրանք կռվել են հերոսաբար, ամեն պոստի, ամեն դիրքի համար կյանք են տվել, բայց իրենք դավաճանված են եղել, իսկ գլխավոր դավաճանը՝ Գլխավոր հրամանատարն է․ «Նիկոլը քանդել է բանակը հիմնահատակ, հոգեվիճակնել է քանդել, այն մարտական դուխը, որ եղել է կռվելու։ Վախկոտ, պարտված հրամանատարով ո՞նց կարող է զորքը պինդ լինել ու առաջ գնալ»,- ասաց նա։