|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ավելի վաղ տարածած հրապարակմանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Երկար ժամանակ լռել, անգամ կես բառով չեմ ակնարկել սկզբի շրջանում լոկ իրբրև կասկած, իսկ հետո արդեն համոզմունքի վերաճած այն մտքերիս մասին, որոնք վերաբերվում են Նոր կորոնավիրուսային հիվանդությանը։ Այս ողջ ընթացքում փորձել եմ հնարավորինս խիստ հետևել վարակը հաղթահարելուն ուղղված բոլոր այն որոշումներին ու ցուցումներին, որոնք ստացվել են Կառավարության ու պարետատան կողմից։ Այդ ամենը արել եմ ոչ թե նրա համար, որ վստահել եմ մեր երկրի ղեկավարներին, կամ վախեցել կորոնավիրուսից, այլ որովհետև եղել և ուժերիս ներածի չափով շարունակելու եմ լինել Հայաստանի Հանրապետության լավ քաղաքացի։ Ու դա ոչ ոք չի կարող փոխել։ Ո՛չ Նիկոլը՝ իր ապիկար թիմով, ո՛չ էլ նրա հոգևոր հայր Տեր-Պետրոսյանը։