Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Պատերազմ հայտարարելով դատական համակարգին` վարչապետը երկիրը տանում է տոտալ բռնապետության. ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանը։
«Վարչապետի ելույթը կարելի է անվանել պատմական:
Պատերազմ հայտարարելով դատական համակարգին` վարչապետը երկիրը տանում է տոտալ բռնապետության:
Բոլոր գեղեցիկ, վերացական ու առաջին հայացքից ականջ շոյող ձեւակերպումներն ընդամենը շիրմա են, փաթեթավորման գործիք...
Թվում է սրանից վատ էլ ի՞նչ կարող է լինել: Բայց փաստորեն կա, եւ վարչապետի նույն ելույթում:
Գիտակցաբար թե ոչ, վարչապետն այսօր նշանակեց հնարավոր պատերազմի դեպքում մեղավորներին, ու նշանակեց` ներսից:
Գիտակցե՞ց արդյոք - ի՞նչ կարգի մարտահրավեր ստեղծեց Հայաստանի ու Արցախի անվտանգությանը - շրջանառելով «դավադիր պատերազմի հրահրման» վերաբերյալ իր երեւակայության ծնունդ - եզրույթը:
Հ.Գ. Կարծում եմ այս ելույթի ու կապիտալի արտահոսքի՝ ուղղակի ու անուղղակի կապերի մասին կարտահայտվեն տնտեսագետները...»։