կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-15 21:40
Աշխարհ

Վրաստանում չորս անձ է ձերբակալվել` անկարգությունների հրահրման գործով

Վրաստանում չորս անձ է ձերբակալվել` անկարգությունների հրահրման գործով
Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է չորս անձանց ձերբակալման մասին, ովքեր մեղադրվում են հունիսի 20-ին ցույցի ժամանակ ոստիկանների վրա հարձակում գործելու մեջ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:Հաղորդվում է, որ այդ անձինք մասնակցել են խորհրդարանի շենք ներխուժման մեջ: Ձերբակալվածներին սպառնում է 6-ին 9 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց ցույց է կազմակերպվել, որի մասնակիցները բողոքում էին երկիր այցելած ռուսական պատվիրակության անդամների դեմ և կոչ էին անում գրավել խորհրդարանի շենքը: