|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Եթե մինչև փետրվարի վերջ Բաշար Ասադի ռեժիմի ուժերը չնահանջեն Իդլիբի ապաէսկալացիայի շրջանում Թուրքիայի ԶՈւ-ի դիտարկման կետերից, Թուրքիան ստիպված կլինի դա անել սեփական ուժերով: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անկարայում չորեքշաբթի օրը իր ղեկավարած Արդարություն և զարգացում կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ:
Ըստ Էրդողանի՝ Սիրիայի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը անտեսվում է. «Իդիբում թուրք զինծառայողների վրա կրակելը Անկարայի համար դարձավ նոր շրջափուլ Սիրիայում ընթացող գործընթացներում: Այնպես, ինչպես Ասադի ռեժիմն է պատասխանում ընդդիմության կողմից իրականացվող մանր խախտումներին, այդպես էլ Թուրքիան է պատասխանելու սիրիական բանակի խախտումներին», - նշում է Էրդողանը:
Էրդողանն ընդգծեց, որ Թուրքիան Սիրիայում ռազմական օպերացիաները անկացնում է հենվելով 1998 թ. Ադանայի համաձայնագրի դրույթների վրա:
«Թուրքիայի օդուժն ու ցամաքային ուժերն, ըստ անհրաժեշտության ազատ առաջ կշարժվեն ու կօգտագործեն երեք ռազմական գործողությունների շրջանի օդային տարածքը», - նշեց Էրդողանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր ոք, ով կասկածի տակ է դնում Թուրքիայի ներկայությունը Սիրիայում, Թուրքիայի և թուրք ժողովրդի թշնամին է:
Միակ բանը, որ Թուրքիան ակնկալում է Ռուսաստանից, ըստ Էրդողանի, Անկարայի՝ սիրիական հարցում զգայունությունը հասկանալն է: