| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է այցով Ռուսաստան ժամանած Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։ Այս մասին հաղորդում է interfax.ru-ն։
Երկու ղեկավարների հանդիպումը կայացել է հուլիսի 24-ի երեկոյան։
Բանակցությունների սկզբում Ասադը հայտարարեց, որ մտադիր է Պուտինի հետ Կրեմլում քննարկել աշխարհում և Եվրասիական տարածաշրջանում իրադարձությունների զարգացման հնարավոր հեռանկարներն ու սցենարները։
«Հաշվի առնելով բոլոր այն իրադարձությունները, որոնք այսօր տեղի են ունենում ամբողջ աշխարհում և Եվրասիական տարածաշրջանում, մեր այսօրվա հանդիպումը շատ կարևոր է այդ իրադարձությունների զարգացման բոլոր հնարավոր հեռանկարներն ու սցենարները մանրամասն քննարկելու համար», - ասել է նա:
Սիրիայի նախագահի խոսքով ՝ իր այցը Ռուսաստան համընկնում է երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանի հետ, որոնք տասնամյակների ընթացքում «շատ բարդ փորձություններ են անցել»:
«Եվ, իհարկե, այս տասնամյակները մեր երկրների ներսում բարդ տրանսֆորմացիոն գործընթացների ականատեսն են դարձել։ Սակայն այս բոլոր տասնամյակների ընթացքում մեր երկրների հարաբերությունները պահպանել են իրենց վստահության մակարդակը, և դա մեր ժողովուրդների հասունության ցուցանիշն է»,- ընդգծել է Ասադը։
Վերջին անգամ Ասադը Ռուսաստան էր եկել 2023 թվականի մարտին։