|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
ՄԱԿ-ը պետք է դիտարկի Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին Միջազգային քրեական դատարանին հանձնելու հարցը. այսօր նման նախաձեռնությամբ է հանդես եկել Ավստրալիայի արտգործնախարար Քեւին Ռուդը:
Նա ասել է, որ իր երկիրն արդեն ընդլայնել է Սիրիայի դեմ կիրառվող պատժամիջոցները, բացի այդ` մտադիր է լրացուցիչ իրավական քայլեր քննարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ:
Ռուդի մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ կտտանքները, որոնց ենթարկվել է 13-ամյա սիրիացի տղան (նրա դիակը փողոց էին գցել), ցույց է տալիս սիրիական իշխանությունների` ցուցարարների պահանջները եւ սեփական խոստումները կատարելու լիակատար անկարողությունը:
«Երբ տեսնեք սիրիական կառավարության լայնամասշտաբ գործողությունները` ուղղված սեփական քաղաքացիական բնակչության դեմ, այդ թվում` երեխայի կտտանքներն ու սպանությունը, բնականաբար, այդ վարչակարգի լեգիտիմության հարցը կծագի»,- հայտարարել է Ավստրալիայի արտգործնախարարը: