կարևոր
4420 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-06 13:55
Քաղաքական

Լավրովն էլ իրավունք չունի ուլտիմատում տալ․ ի՞նչ է նշանակում՝ կողնորոշվեք հիմա․ Արծվիկ Մինասյան

«Հայաստանն օբյեկտիվորեն չի կարող այս տարածաշրջանում անտեսել Ռուսաստանի դերակատարությունը։ Ռուսաստանը, որն այս տարածաշրջանում անվտանգության մև նաև միջազգային հիմնական խաղացողներից է, ինչպես նաև Իրանը, չի կարող անտեսվել մեր կողմից։ Սա կնշանակի՝ Թուրքիայի, թուրք-ադրբեջանական տանդեմի առջև ճանապարհ բացել՝ նոր արհավիրքների համար։ Ոչ թե Լավրովի ուլտիմատումի լեզվով եմ ուզում արձագանքել, այլ ինքն էլ իրավունք չունի ուլտիմատում անել։ Հակառակը՝ նա ինքն էլ պետք է գիտակցի, հասկանա, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ոչ մի անձով պայմանավորված չեն»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է  «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Ո՞նց կարող է ՀՀ-ի կամ հայ ժողովրդի դիրքորոշումը հարցնել Նիկոլ Փաշինյանից։ Սա ճիշտ մոտեցում չէ։ Ի՞նչ է նշանակում կողմնորոշվել հիմա» ,-հավելեց պատգամավորը։ 

Նա, իհարկե, ցանկություն ու ձգտում չուներ մեկնաբանելու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունները, քանի որ պատգամավորի գնահատմամբ՝ Լավրովը բազմաթիվ սխալ հայտարարությունների հեղինակ է, այդ թվում՝ Արցախի հետ կապված՝ կրկնելով Փաշինյանի խոսքերը։  

Մանրամասն՝ տեսանյութում