կարևոր
3433 դիտում, 2 ամիս առաջ - 2024-07-07 15:29
Քաղաքական

Թուրքիան ցանկացած պահի կարող է հրավիրել Ասադին՝ քննարկելու հարաբերությունների կարգավորումը․ Էրդողան

Թուրքիան ցանկացած պահի կարող է հրավիրել Ասադին՝ քննարկելու հարաբերությունների կարգավորումը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիտարկում է Թուրքիայի տարածքում Անկարայի և Դամասկոսի հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ անցկացնելու տարբերակը: 

«Թուրքիան ցանկացած պահի կարող է հրավիրել Ասադին՝ քննարկելու հարաբերությունների կարգավորումը։

Այնպիսի փուլում ենք, որ հենց Բաշար Ասադը քայլ անի Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ, մենք նույն կերպ կվարվենք։ Քանի որ նախկինում մենք Սիրիայի հետ թշնամիներ չենք եղել, մենք շփվել ենք ընտանիքների նման։ 

Հիմա կարող ենք ցանկացած պահի ուղարկել մեր հրավերները: Հուսով ենք, որ դրա շնորհիվ մենք կկարողանանք թուրք-սիրիական հարաբերությունները հասցնել նույն մակարդակի, ինչ նախկինում էին։ Պուտինը Թուրքիայում հանդիպում անցկացնելու մտքեր ունի։ Իրաքի վարչապետը նույնպես նույն մոտեցումներն ունի այս հարցում։ Մենք միշտ խոսում ենք միջնորդության մասին, բայց ինչո՞ւ միջնորդ չեն կարող լինել մեր իսկ հարևանները․․․», - Էրդողանի խոսքը մեջբերում է Anadolu գործակալությունը։