Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Որոշ լրագրողների թույլ չեն տվել մտնել ԱԺ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է արել «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը։
««Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը լրագրողների ֆեյսբուքյան գրառումներից տեղեկացավ, որ ԱԺ անցակետի մոտ, անկազմակերպ աշխատանքի հետևանքով, կուտակումներ են առաջացել։ Այնուհետ խնդիրը փորձել են կարգավորել՝ դրսևորելով կողմնապահություն․ որոշ լրագրողների ներս են թողել, որոշներին՝ ոչ։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է ԱԺ աշխատակազմին հետևողական լինել կազմակերպչական հարցերում, որպեսզի լրագրողների աշխատանքը նման միջադեպերից չտուժի, բացի այդ հորդորում ենք խուսափել խտրական վերաբերմունքից»,– ասվում է հայտարարությունում։