|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ավստրիացի լրագրող Յուտա Բաուերին, ով ուղեկցում է Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստիան Կուրցին Հարավային Կովկաս այցի շրջանակում, Ադրբեջանի վիզա չեն տրամադրել. հայտնում է haqqin.az-ը:
Die Presse պարբերականի լրագրողը կարողացել է ստանալ միայն Հայաստանի և Վրաստանի վիզա: Ադրբեջանի դեսպանատունը հրաժարվել է վիզա տրամադրել:
Ադրբեջանական կողմն իր քայլը բացատրել է նրանով, որ լրագրողը գտնվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»՝ «օկուպացված տարածքներ այցի համար»: Բաուերի գործընկերները դեսպանատան մերժումը կապում են նաև նրա հետ, որ լրագրողը զայրացրել է ադրբեջանական իշխանություններին Ադրբեջանի վերաբերյալ իր քննադատությամբ:
Ինքը` լրագրողը, չի թաքցնում այն փաստը, որ 2011-ին այցելել է Հայաստան, որտեղից ուղևորվել է Լեռնային Ղարաբաղ: Ավստրիական ԶԼՄ-ներում կարելի է նաև գտնել նրա ռեպորտաժն այդ այցի մասին: