|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ միջանցքում «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի հարցերին պատասխանելիս վիրավորական արտահայտություններ է թույլ տվել, տեղեկացնում է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը:
Ալեն Սիմոնյանն, անցնելով բարեկրթության սահմանները, փորձել է ուղղություն ցույց տալ լրագրողին ու պիտակավորել:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը քանիցս ֆիքսել է, որ լրատվական դաշտում աշխատած Ալեն Սիմոնյանն անհանդուրժող վերաբերմունք է ցուցաբերում իր նախկին գործընկերների հանդեպ:
Կոչ ենք անում ԱԺ էթիկայի հանձնաժողովին վերլուծել այս դեպքը և համապատասխան տույժ կիրառել ԱԺ փոխնախագահի ոչ պատշաճ պահվածքի առնչությամբ: