|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Վրացական «Իմեդի» հեռուստաալիքի ղեկավար Մարգարիտա Ախվլեդիանիին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան: Նրան կանգնեցրել են Բաքվի օդանավակայանում: Այդ մասին հայտնի է դարձել ֆեյսբուքյան հաղորդագրություններից:
Պատճառն այն է, որ Ախվլեդիանիի անձնագրում Լեռնային Ղարաբաղ այցելության վերաբերյալ կնիք կա: Այդ տեղեկության հաստատում կամ մեկնաբանություններ Վրաստանի դեսպանությունից եւ սահմանապահ ծառայությունից ստանալ չի հաջողվել. տեղեկացնում է contact.az-ը: