Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Մեդիա Պաշտպանը», ըստ Yerkir.am-ի, մշտադիտարկման արդյունքում նկատել է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի և «5-րդ ալիքի» լրագրողի միջև ընդհարում է տեղի ունեցել։ Անդրանիկ Քոչարյանը վրդովվել է լրագրողի հարցից, որը վերաբերում էր մահացած զինծառայողի հարազատների հետ հանդիպմանը։ Հարցին ի պատասխան, Քոչարյանն ասել է․ «Ես կզարմանայի, որ ձեր հեռուստաընկերությունը այլ հարց տար»։ Լրագրողի մեկնաբանությանը, թե նրան հետաքրքիր էին հանդիպման արդյունքները, Անդրանիկ Քոչարյանը քննադատաբար է մոտեցել՝ մեղադրելով լրագրողին իրավիճակը գրգռելու մեջ։ Հորդորում ենք Անդրանիկ Քոչարյանին ավելի զուսպ լինել, գնահատականներ չտալ լրագրողների աշխատանքին։ «Մեդիա պաշտպան»-ը հիշեցնում է, որ Անդրանիկ Քոչարյանը կարող էր բարեկրթորեն հրաժարվել հարցին պատասխանելուց, բայց ԱԺ պատգամավորն ընտրել էր պիտակավորելու և մեղադրելու գործելաոճը։
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հիշեցնում է նաև, որ նմանատիպ գործելաոճն անընդունելի է, իսկ բարեկիրթ վերաբերմունքն ու դիմացինի մասնագիտական աշխատանքը հարգելը՝ պարտադիր և հույս հայտնում, որ ԱԺ պատգամավորը հետայսու հետևողական կլինի իր խոսքին և կտիրապետի իր էմոցիաները։