|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հունվարի 30-ին Արցախում մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հորդորով դադարեցրեցին բողոքի ակցիան։ Նրանք վերադառնում են Արմավիրի մարզի Հայթաղ գյուղ՝ զինծառայողին հուղարկավորելու:
«Պարոն Տոնոյան Ձեր հանդեպ մեծ հարգանք կա և խնդրում ենք, որ այդ հարգանքը մինչև վեջ մնա»,- ասացին հարազատները:
Դավիթ Տոնոյանը նշեց, որ ինքն էլ կմասնակցի հուղարկավորությանը:
Նշենք, որ այսօր առավոտյան զոհված զինվորի հարազտաները, համագյուղացիները երթով հասել են Երևան՝ Արգավանդի խաչմերուկ և պատրաստվում էին զինծառայողի դագաղը տեղափոխել պաշտպանության նախարարության դիմաց՝ ի նշան բողոքի։ Զինծառայողի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին:
Ոստիկանները, սակայն, նրանց թույլ չտվեցին առաջ գնալ։ Հարազատների հետ հանդիպեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։