Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երևան-Մեղրի ավտոճանապարհին մարտի 9-ի ուշ երեկոյան վթարի հետևանքով մահացած պայմանագրային զինծառայողներից 30-ամյա Ռուսլան Հարությունյանը ընկերուհի ուներ և շուտով պետք է ամուսնանար. Yerkir.am-ին պատմեց Սիսի գյուղապետ Արմեն Եղյանը:
Նշենք, որ Ռուսլանը ևս Սիս գյուղից էր: Վթարի ենթարկված մեքենայի ուղևորներից երեքը`Արկադի, Ռուսլան և Ռոման Հարությունյանները, եղբայրներ են: Արկադին և Ռոմանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, իսկ նրանց երրորդ եղբայրը` Ռուսլանը, մահացել է:
Եղյանը մեզ հետ զրույցում նշեց նաև, որ Ռուսլանի հոգեհանգիստը կայանալու է այսօր, իսկ հուղարկավորությունը` վաղը: «Ես էլ եմ գնացել հոսպիտալ, բայց Արկադիի և Ռոմանի մոտ չկարողացա մտնել: Իմացա` իրենց կյանքին վտանգ չի սպառնում: Արկադիի կինն էլ մտել է ամուսնու և տեգրոջ մոտ ու ասում է, որ բժիշկներն ասել են` նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց գյուղապետը և հավելեց, որ Արկադին ու կինը Երևանում են ապրում` վարձով: