|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում հուղարկավորեցին հունվարի 30-ին Արցախում զոհված N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանին:
Ներկա էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան զինվորականներ:
Այսօր առավոտյան Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները համաձայնության եկան Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Նախարարի հորդորով ու խնդրանքով, նրանք որոշեցին դադարեցնել բողոքը և վերադառնալ գյուղ՝ հուղարկավորելու զինվորին: Նախարարը խոստացավ նրանց հետ մասնակցել հուղարկավորությանը:
Վահրամ Ավագյանի հարազատները, չհավատալով ինքնասպանության նախնական վարկածին, ի նշան բողոքի, զինվորի դին բերում էին Երևան՝ փակելով Արմավիր-Երևան մայրուղին: