Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 19-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում: Այն Հայաստանի խոշոր գյուղերից է և ունի 8000-ից ավելի բնակչություն: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու, որոնցից մեկը համայնքի գործող ղեկավարն է` Կարո Գեւորգյանը, ով այդ պաշտոնին է արդեն 11 տարի: Ի դեպ, նա ՀՀԿ-ական է: Իսկ մյուս թեկնածուն անկուսակցական Սպարտակ Գորանցյանն է: Նրա գրասենյակից էլ խմբագրությունն ահազանգ է ստացել՝ առաջիկա ընտրությունների հետ կապված:
Yerkir.am-ը զրուցել է անկուսակցական թեկնածուի հետ: Նա շեշտեց, որ իր մեկնաբանությունները կարող են դիտվել իբրև սուբյեկտիվ կարծիք: Եվ համաձայն այդ սուբյեկտիվ կարծիքի` ընտրությունները կանցնեն բռնություններով, քանի որ մարդկանց վրա կազդեն հիմնականում ընտրատարածքներում` ամբողջությամբ վերահսկելով նրանց քվեարկելու իրավունքը: Գորանցյանի խոսքով` ազատ ընտրությունների դեպքում անպայման բախումներ կլինեն:
«Կանգնելու են գլխներին ու նայեն` ով ոնց ա քվեարկելու, իսկ դա կարող է բերել բախումների, որովհետև շատ մարդիկ կան, որոնց մոտ դժգոհությունը գործող ՀՀԿ-ական համայնքապետի նկատմամբ հասել է իր գագաթնակետին: 37 թիվը եկել ա մեր գյուղ, տեռորը մտել է մեր գյուղ»,- ասաց Սպարտակ Գորանցյանը:
Ըստ նրա` երբ համայնքի գործող ղեկավարը որևէ մեկի ընտրության վրա կասկածում է, անմիջապես հրավիրում է իր մոտ ու սկսում «մշակման» պրոցեսը` տարբեր ձևերով` համոզելուց մինչև վախեցնել: Իսկ դրանից հետո, ըստ անկուսակցական թեկնածուի, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ սկսում են այցելել տվյալ բնակչի տուն, հակաքարոզչություն անում մյուս թեկնածուի վերաբերյալ:
Գորանցյանը նշում է, որ համայնքում բնակիչներն անգամ ազատ չեն արտահայտվում ընտրությունների մասին: Ինչ վերաբերում է ընտրակաշառքին, ապա ըստ նրա, համայնքի բյուջեից մի քիչ արդեն գումար է բաժանվել` իբրեւ թե օգնություն:
«Ընտրակաշառքը կբաժանեն հոկտեմբերի 18-ի գիշերը, անգամ` ընտրության օրը, երբ մեքենայով գնում են տվյալ ընտրողի տուն, փողը տալիս ու մեքենայով բերում ընտրության: Հանձնաժողովներում իրենց մարդիկ մեծամասնություն են կազմում, իսկ մենք` փոքրամասնություն: Դա բնական է»,- ասաց անկուսակցական թեկնածուն:
Մենք զրուցել ենք նաեւ գործող գյուղապետի հետ: Նրա հետ զրույցը՝ քիչ անց: