Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Տեղեկացրել էինք, որ օրեր առաջ Վանաձորի ծննդատանը ծննդկան է մահացել: Վանաձորի 32-ամյա բնակչուհի Հռիփսիմե Նազլուխանյանի մահվան մեջ կնոջ հարազատները բժիշկներին են մեղադրում:
Ըստ նրանց` կնոջ մահվան մեջ մեղավոր են ծննդատան աշխատակիցները՝ ծնունդն ընդունող բժիշկ Արսեն Բալայանն ու բաժանմունքի վարիչի պաշտոնակատար Դավիթ Շահվերդյանը: Բժիշկներին մահացած ծննդկանի հարազատները մեղադրում են անփութության մեջ:
«21 օր մեր աղջիկը հիվանդանոցում պառկած է եղել, ասում են` ճիշտը բնական ճանապարհով ծննդաբերությունը չէր, այլ կեսարյան հատումը: Միգուցե բժիշկները պետք է այդ մասին նախօրոք մեզ տեղյակ պահեին, ոչ թե մահվանից հետո: Մենք մեր երեխուն էլ հետ չենք բերի, բայց պիտի դատարան դիմենք, որ մեղավորները պատժվեն»,- ասացին ծննդկանի հարազատներից:
Yerkir.am-ին Վանաձորի հիվանդանոցից տեղեկացրին, որ իրենք արել են ամեն հնարավորը, և նախաքննությունը ցույց կտա` ով է մեղավոր:
Նշենք, որ կինը երեխա չուներ` առաջին ծննդաբերությունն էր: Ծննդկանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: