Արմավիրի մարզի մի քանի գյուղի բնակիչներ բողոքի ցույց են անում․ ոռոգման ջուր չկա, բերքը չորացել է, դրան էլ գումարած՝ երաշտ է, արդեն մեկ ամիս է՝ անձրև չկա։ Ընդ որում, ասում են՝ վճարել ենք ջրի համար, բայց չեն տալիս։ Մայրուղին փակել են Գեղակերտ, Հովտամեջ, Հայթաղ, Ծիածան, Ծաղկալանջ համայնքների բնակիչները։
Ի՞նչ էր խոստանում նիկոլը ոռոգման ջրերի մասով։ 2018 թվականի հեղափոխությունից երեք անգամ հայտարարեց՝
«Ոռոգման ջուրը պետք է լինի այնքան հասանելի, որքան էլեկտրաէներգիան է»։ Բայց երեք տարի շարունակ մարդիկ փողոց էին փակում, որովհետև այս խոստումը Նիկոլը բոլորովին չկատարեց, ավելին՝ հենց Արմավիրի մարզում հոսանքն է դարձել ոռոգման ջրի պես, օրը մի քանի անգամ անջատում են։ Գիտե՞ք ինչի․ որովհետև ատոմակայանը փակել են, Արցախից եկող հոսանքն էլ, Նիկոլի շնորհիվ, հիմա Ալիևին է բաժին հասնում։
Իսկ ի՞նչ էր խոստանում ոռոգման ջրի մասով «Հայաստան» դաշինքը․ խոստանում էր, որ հա՛մ բոլորը կունենան ջուր, ինչպես Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին էր, հա՛մ էլ 3 տարի սիմվոլիկ գումար կվճարեն։
Ուղիղ 5 օր առաջ Հայաստանում ընտրություն էր ու գիտե՞ք այսօր բողոքի ցույց անող գյուղերում արդյունքները ինչպիսին են եղել․
Գեղակերտում 534 ընտրողից 339-ը Նիկոլ է ընտրել, 67-ը՝ «Հայաստան» դաշինք։
Հովտամեջում 428 ընտրողից 297-ը Նիկոլ է ընտրել, «Հայաստան» դաշինքին՝ 78-ը։
Հայթաղի 448 ընտրողից 323-ը գնացել է Նիկոլի հետևից, 40-ը՝ «Հայաստան» դաշիքնի։
Ծիածան գյուղում 391 ընտրողից 292-ը ընտրել է Նիկոլ, 37-ը՝ «Հայաստան» դաշինք։
Ծաղկալանջի 495 ընտրողից 334-ը Նիկոլ է ընտրել, 83-ը՝ «Հայաստան» դաշինք։
Դուք երեք տարի տեսել եք, որ հա՛մ ոռոգման ջրի խնդիր ունեք, հա՛մ մթերման, հա՛մ էլ Նիկոլ եք ընտրում, ուզում եք, որ մարդը շարունակի այնպես, ինչպես ղեկավարել է երեք տարի։ Արդա՞ր է։ Շա՜տ։ Ինչի՞ց եք բողոքում, ժողովուրդ։
Ապրես, Նիկոլ ջան, լավ ես անում, так держать.
Գյուղ առ գյուղ հիշեցնելու եմ ու գյուղ առ գյուղ հաճույքով լուսաբանելու եմ էս խնդիրները․ Հայաստանում չպետք է լինի ընտրող, որի քթից չգա Նիկոլի՝ իր ընտրությունը։
Այո, ինչ խոսք, չարախնդում եմ»: