Փոխարժեքներ
08 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.28 |
EUR | ⚊ | € 442.38 |
RUB | ⚊ | ₽ 4.8166 |
GBP | ⚊ | £ 519.46 |
GEL | ⚊ | ₾ 141.87 |
«Ժողովուրդը» գրում է. «Մայիսի 10-ին, Իջևանի N զորամասում հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Կարապետյանի հարազատները վստահ են, որ տղան ինքնասպան չի եղել, այլ նրան, միգուցե, սպանել են: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում զինվորի քեռին պատմեց, որ դեպքից մեկ օր առաջ Ներսեսը զանգահարել և ասել է, որ իր վաշտի հրամանատար Գարիկ Ասրյանն իրեն հանգիստ չի տալիս:
«Հրամանատարը բենզինի գումար է պահանջել, իսկ Ներսեսն ասել է, թե չկա: Ավելի ուշ հրամանատարն ասել է. «Ես քո հախից կգամ»:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, զորամասի հրամանատար գնդապետ Միհրան Մախսուդյանը բացառեց, որ կատարվածը կապված է բենզինի դեպքի հետ. «Այդ խնդրին ծանոթ եմ եղել ու որպես հրամանատար, վաշտի հրամանատարին տույժի եմ ենթարկել: Ես անգամ երեխաներին ասել եմ, որ եթե մեկը ձեզանից բենզինի գումար կուզի, կգաք անձամբ ինձ մոտ: Իմ ասելուց հետո, վաշտի հրամանատարը չէր կարող նրանցից բենզինի գումար պահանջել»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։