կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-30 13:04
Քաղաքական

Ատելության խոսքը պետականությանն ուղղված լուրջ մարտահրավեր է, և ոչ միայն Հայաստանում. Նաիրա Զոհրաբյան

Ատելության խոսքը պետականությանն ուղղված լուրջ մարտահրավեր է, և ոչ միայն Հայաստանում. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, ըստ  Yerkir.am, «Ժամանակի հետհաշվարկը սկսված է» խորագրով հետևյալ գրառումն է արել.

«Եվ չնայած ժողովրդական լայն մասսաներին հետևողականորեն մատուցվող պոպկորնը, որ հետհեղափոխական Հայաստանում չկա ատելության խոսք, չկա անհանդուրժողականության մթնոլորտ, չկա բևեռացված հասարակություն ու չկան ֆեյք-մանուֆակտուրաներ, ատելության խոսքը իմ վստահ համոզմամբ այլևս պետականությանն ուղղված լուրջ մարտահրավեր է, և ոչ միայն Հայաստանում։

Ստրասբուրգում քննարկեցինք մամուլի և լրատվամիջոցների ազատության եւ անվտանգության խնդիրները, «ֆեյք նյուզերի» և ատելության խոսքի մարտահրավերները։ Ես պնդում եմ Ստրասբուրգում հնչեցրած իմ խոսքը, որ ոչ մի իշխանություն իրավունք չունի խոսելու ժողովրդավարությունից, եթե հասարակությունը բաժանված է հակամարտող ճամբարների և բոլորը բոլորի դեմ օգտագործում են «ատելության խոսքի մասսայական ոչնչացման» անթույլատրելի բոլոր հնարավոր զենքերը։

«Հորդոր» բառից ալերգիա ունեմ, ուստի չեմ հորդորում, ուղղակի ասում եմ՝ կասեցրեք էս բարոյալքումը, որովհետև ժամանակի հետհաշվարկը սկսված է ու որևէ մեկը չի «պլստալու» իր բաժին պատասխանատվությունից՝ անկախ զբաղեցրած պաշտոնից»: