կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-22 12:57
Քաղաքական

Երբ ՊՈԱԿ-ը Ադրբեջանի դեմ քարոզչական պատերազմի լուրջ գործիք էր, այն ղեկավարում էր Արիկ Սաղաթելյանը. Նաիրա Զոհրաբյան

Երբ ՊՈԱԿ-ը Ադրբեջանի դեմ քարոզչական պատերազմի լուրջ գործիք էր, այն ղեկավարում էր Արիկ Սաղաթելյանը. Նաիրա Զոհրաբյան

Երբ ՊՈԱԿ-ը դեռ ֆեյքաբուծարան չէր, այլ թուրք-ադրբեջանական դուետի դեմ քարոզչական պատերազմի լուրջ գործիք, որպես միջազգային կառույցներում աշխատող պատգամավոր, մշտապես օգտագործել եմ ՊՈԱԿ-ի պատրաստած ֆիլմերը՝ Սումգայիթի, Մարաղայի, Բաքվի հայկական ջարդերի վերաբերյալ, որոնք անգնահատելի զենք էին ադրբեջանցիների դեմ քարոզչական պատերազմում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այդ ՊՈԱԿ-ը, որի գործունեությունը բացառապես արտաքին քարոզչական պատերազմն էր, ղեկավարում էր Արիկ Սաղաթելյանն ու թուրքերի դեմ հիբրիդային պատերազմի առաջնագծում էին Անժելա Էլիբեգովան ու Կարեն Բեքարյանը։

Անգամ Բաքվի Միլի Մեջլիսում, մինչ անվտանգության ազերի աշխատակիցները կհասցնեին ինձ դուրս հրավիրել, ես հասցրեցի տարածել այն ժամանակվա ՊՈՍԿ-ի պատրաստած հակաադրբեջանական նյութերը։

Երբ թուրքահպատակ անգլիացի պատգամավոր Բոբ Վոլթերը ԵԽԽՎ-ում ուզում էր անցկացնել իր հակահայ խայտառակ բանաձեւը՝ «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերնագրով, Արիկի գլխավորած ՊՈԱԿ-ի կազմած սխեմայի միջոցով, որի մասին մի օր կխոսեմ, մեզ հաջողվեց տապալել հակահայ այդ բանաձեւը։

Ուստի, միանգամայն օրինաչափ է, որ այսօր Արիկին պիտի կալանավորեին»։