կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-18 13:33
Քաղաքական

Ընդդիմադիր ուժը միայն իշխանություններին ինքնամոռաց հայհոյողը չէ. Նաիրա Զոհրաբյան

Ընդդիմադիր ուժը միայն իշխանություններին ինքնամոռաց հայհոյողը չէ. Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց, որ ԲՀԿ-ում կրքերը հանդարտվել են:

Անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կողմից արված այն հայտարարությանը, թե ԱԺ-ում միայն մեկ ընդդմիադիր ուժ կա, նա նշեց, որ ինքը չի ուզում այս կամ այն քաղաքական ուժի «անմեղության կանխավարկածը» խախտել, սակայն, իր կարծիքով, ընդդիմություն ասվածն այսօր աղճատված է:

«Քաղաքական ապատիան, որ կա քաղաքական ուժերի ու գործիչների նկատմամբ, պետք է վերանա: Այսօր ընդդիմադիր ուժ ասվածը միայն իշխանություններին ինքնամոռաց հայհոյելը չի նշանակում, այլ աշխատելը և ժողովրդավարացման զարգացմանը նպաստելը: Թե ո՞ր քաղաքական ուժն է ընդդիմություն, դա որոշողը մեր հարգարժան Լևոն Զուրաբյանը չէ, այլ` ժողովուրդը: Կարծում եմ` դուք շատ լավ ծանոթ եք այս կամ այն քաղաքական ուժի նկատմամբ ժողովրդի վերաբերմունքին: Ժողովուրդն իր քվեարկությամբ է որոշում, թե ով է ընդդիմադիր ուժ, ով՝ իշխանություն: Ժողովուրդն ամենազգայուն ինդիկատորն է, ով իր քվեարկությամբ ասում է, թե ով ոնց պետք է աշխատի: Ժողովուրդը շատ լավ հասկանում է, թե ով ով է»,- ասաց պատգամավորը: