Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ անդամ Արտաշես Շահբազյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Դաշնակցության մասին․
"Երբ Փաշինյանն ասում է, թե Դաշնակցության ապագան մշուշոտ է պետք չէ վրդովվել, իսկապես, ով գիտե թե վաղն ու մյուս օրը, 20-տարի հետո ինչ գործի մեջ է լինելու Դաշնակցությունը: Փոխարենը լավ հայտնի է Փաշինյանի ապագան, նա այսօր բահն առած եռանդով փորում է ոտքերի տակի հողը եւ եթե ինքը չի տեսնում իրականությունը մեղավորը ուրիշները չեն, այլ վերեւներում հայտնվողների այն հիվանդությունը, որ այդքան շուտ պատուհասեց թավշյա առաջնորդին: Հիվանդությունը այնպես կտրեց նրան իրականությունից, որ կարծում է դեռ աստեղային ժամը չի անցել ու անդադար կկարողանա ֆռռացնել բոլորին՝ երկրում ու երկրից դուրս: Էսօր էլ մանր խորամանկությաբ եւս մի փորձ արեց ներքին հակադրություններ հրահրելու Դաշնակցության մեջ՝ հայաստացիներին մեղադրելով նախկինների հետ մեղսակցության մեջ: Իհարկե ինքը կուզեր, որ Դաշնակցությունն իր թեւի տակ լինի, այդ դեպքում գուցե թույլ տար, որ մի քիչ էլ ՀՅԴ-ն օգտվի էն լափամանից, ինչին այսօրվա արկածախնդիրները վերածել են պետական բյուջեն: Բայց նա այդպես էլ չի հասկանա, որ իրեն ու Դաշնակցությանն իրարից բաժանում են ոչ թե անձնավորված հարցերը, այլ այն մեծ երեւույթը, որ կոչվում է պատասխանատվություն երկրի, ժողովրդի ու պետականության հանդեպ: Իսկ ինքը ասվածի հետ ոչ մի կապ չունի, որովհետեւ ընդամենը հայոց պատմության մեծագույն թյուրիմացոթյունն է: Թող թյուրիմացաբար էլ շարունակի իր խաղերը Դաշնակցության ու ժողովրդի շուրջը եւ չմոռանա խորացնել փորել",-գրել է նա։
Հիշեցնենք, որ Փաշինյանն ասել էր՝ ես կարծում եմ իրականությունն այն է, որ ՀՀ կառավարության և Դաշնակցության միջև հակադրություն չկա, եթե կա հակադրություն, ապա Դաշնակցության այն հատվածի և կառավարության միջև է, կամ, ավելի ճիշտ, ԿԳՄՍ նախարարության, որոնք նախկին իշխանությունների և նախկին կոռումպացված համակարգի հետ ունեցել են որոշակի առնչություներ։