կարևոր
51574 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-27 18:15
Արցախ Մշակույթ

Պայքարը պետք է շարունակենք` մեր հայրենիքին վերատիրանալու եւ արդարությունը վերականգնելու համար. Արտաշես Շահբազյան

Պայքարը պիտի շարունակվի, գուցե նոր սկզբից, գուցե նոր հանգրվանից, բայց այո՛, նաեւ այսպես պետք է պայքարը շարունակենք` մեր հայրենիքին վերատիրանալու եւ արդարությունը եւ մեր իրավունքը վերահաստատելու համար։ Այս մասին «Արցախ․ վտանգված ժառանգություն» գրքի շնորհանդեսի ժամանակ նշեց Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Կենտրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյանը։

Շնորհավորելով գրքի հրատարակման կապակցությամբ, Շահբազյանը հույս հայտնեց, որ այն հայտնվելու է դիվանագիտական սեղանների վրա։ Ընդգծեց, որ անելիքներ դեռ շատ կան։

Գրքի հրատարակումը իրականացել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության  Հայաստանի ու Արցախի գրասենյակների նախաձեռնությամբ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի, ինչպես նաեւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության եւ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության «Պատմական միջավայրրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ։

Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում