|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կոտ դ՝ Իվուարում անցկացված Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում Հայաստանը ձյուդո եւ ըմբշամարտ մարզաձեւերում նվաճեց մեկ ոսկե, երեք արծաթե եւ երեք բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքէջից
Վերադառնալուց հետո Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավար Նարինե Շահբազյանը ՀԱՕԿ լրատվականին ասաց. «Հայաստանը 56 երկրների պայքարում, կարելի է ասել, լավ մասնակցեց: Մեդալների որակի եւ քանակի առումով կարող էինք ավելին ունենալ, սակայն մրցավարությունը որոշ դեպքերում խանգարեց: Հաջողություն է աթլետիկայից եռացատկում եւ 400 մետր վազքում եզրափակչի երկու մասնակից ունենալը, մեր հեծանվորդի զբաղեցրած 8-րդ տեղը նույնպես մասնագետները բարձր են գնահատում»:
Հայաստանը Ֆրանկոֆոնյան խաղերին մասնակցում էր երրորդ անգամ: