կարևոր
1528 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-12 14:13
Քաղաքական Աշխարհ

Ամերիկյան փոքր հզորության ԱԷԿ-ների տեխնոլոգիան օգտագործելու Հայաստանի ընտրությունը հարցեր է առաջացնում․ Զախարովա

Ամերիկյան փոքր հզորության ԱԷԿ-ների տեխնոլոգիան օգտագործելու Հայաստանի ընտրությունը հարցեր է առաջացնում․ Զախարովա

Ամերիկյան փոքր հզորության ԱԷԿ-ների տեխնոլոգիան օգտագործելու Հայաստանի ընտրությունը հարցեր է առաջացնում։ Ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Վաշինգտոնի կողմից առաջարկվող փոքր հզորության ԱԷԿ-ներ գոյություն չունեն ոչ միայն ԱՄՆ տարածքում, դրանք առհասարակ սկզբունքորեն գոյություն չունեն՝ դրանք միայն թղթի վրա են»,- ասել է Զախարովան:

Նա նշել է, որ Երևանում հայտարարված՝ 9 միլիարդ դոլար արժողությամբ փոքր մոդուլային ռեակտորների կառուցման նախագծի վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չի ներկայացվել։

«Դա լրացուցիչ հետաքրքրություն առաջացրեց թեմայի շուրջ։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում այդ ռեակտորները և որտե՞ղ են դրանք արդեն շահագործվում: Մի շարք հայկական լրատվական ռեսուրսներ շտապեցին լուրը մատուցել որպես Վաշինգտոնի կողմից հանրապետության տնտեսության մեջ կատարվող աննախադեպ ներդրում: Սակայն առանցքային հարցը նախագծի ֆինանսական մոդելն է:

Ռուսական կողմի ունեցած տեղեկություններով՝ խոսքը ոչ թե ԱՄՆ-ի ուղղակի ներդրումների, այլ մի սխեմայի մասին է, որի դեպքում վճարելու է հայկական կողմը: Ենթադրվում էր, որ ֆինանսավորումն իրականացվելու է TRIPP հիմնադրամի միջոցով, որը, ինչպես նախկինում հայտարարվել էր, ստեղծվում է ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար: Սակայն այս պահին բուն հիմնադրամը դեռևս ստեղծված չէ»։