| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Մարտին Շաֆերը հայտարարել է, որ Թուրքիայի բոլոր այն պահանջները, որոնք ուղղված կլինեն է «Cumhuriyet» թերթի  նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի կալանավորման հետ, անհաջողությամբ են պսակվելուç տեղեկացնում է Ermenihaber-ը։
Միջանկյալ նշենք, որ Դյունդարը այժմ բնակվում է Գերմանիայում։
Ըստ թուրքական «Mynet» լրատվական կայքի՝ այդ մասին գերմանացի պաշտոնյան հայտարարել է հերթական մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ։
Նրա խոսքերով իրենք ուշադրություն չեն դարձնելու Դյունդարի վերաբերյալ Թուրքիայի ներկայացրած պահանջներին և հրամաններին։
«Կալանավորման հետ կապված այդ տեսակ հրամաններին Գերմանիան ուշադրություն չի դարձնելու, չեմ էլ պատկերացնում, թե ինչպես է նա կալանանվորվելու»։
Թուրքիան նաև պահանջել էր, որ Դյունդարը ներառվի Ինտերպոլ միջազգային հետախուզության «կարմիր ցուցակում»։
Աղբյուրը հիշեցնում է, որ Ջան Դունդարը Թուրքիայի կողմից մեղադրվում է «ահաբեկչության անդամ լինելու մեջ»։Ավելի վաղ Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունը Դունդարի նկատմամբ կալանավորման որոշում էր կայացրել և պահանջել, որ Գերմանիան Դյունդարին արտահանձնի Թուրքիային։