Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Առողջապահության նախարարության՝ Հայաստանում բազմաթիվ ծծնդատներ փակելու որոշմանը:
«Դա վատ եմ գնահատում, քանի որ, մենք ուզում ենք, որ ներգաղթ լինի, տնտեսական հեղափոխություն լինի, եթե 30-35 գյուղի սպասարկում է այդ հիվանդանոցը, դա ճիշտ չի, այլ հակառակը դա պետք է պահվի, զարգացվի, այնպես որ դա անելու բան չի, որ անում են»,-ասաց ԲՀԿ ղեկավարը:
Ծառուկյանը նաև անդրադարձավ Սահմանադրական բարեփոխումների գործընթացի մեկնարկին՝ նշելով, որ, 2015 թ. ԲՀԿ գլխին եկածը հենց սահմանադրական փոփոխությունների պատճառով էր. «Ես ասում էի, որ պատերազմող երկրում այդպիսի բան չպետք է լինի։ Ես դեմ էի, բայց ոչ մի քաղաքական ուժ ինձ չպաշտպանեց։ Ես ասեցի՝ եթե այդպես է, քաղաքական էջը կարող եմ ծալել։ Երբ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի հետ ծանոթանանք, մեր առաջարկները կանենք, դիրքորոշում կհայտնենք», - նշեց Գագիկ Ծառուկյանը: