Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր «Ծառուկյան» դաշինքը քարոզարշավ է իրականացնում Տավուշի մարզի Բերդ քաղաքում:
Գագիկ Ծառուկյանն իր խոսքում շեշտեց, որ պետությունը սահմանից է սկսվում: «Բոլորս էլ գիտենք, որ տնտեսության հզորությունը կախված է սահմանից: Մենք հանգիստ ենք լինում, որ էնտեղ սահման պահող կա, որ լույս է վառում, բերք ու բարիք է ստեղծում, ծխնելույզի ծուխն է ծխում, դա մեզ ուժ է տալիս: Դուք Ծառուկյանին գիտեք, որ նա ո'չ պաշտոնի, ո'չ փողի կարիք չունի, բայց ես չէի կարող ձեռքերս ծալած նստեի, աջակից չլինեի: Հարվարդ չեմ ավարտել, բայց գիտեմ` աշխատող մարդուն ինչ է անհրաժեշտ: Եթե ֆրանսիացիները Տավուշում խաղողը մթերել են 80, 100 դրամով, պարոն Ծառուկյանը մթերել է 150 դրամով»,- ասաց նա:
«Ես այն մարդկանցից եմ, որ եթե աշխարհի բնակչության 90 տոկոսը երազել է, բայց չի ասել, ես Աստծու կամոք ասել եմ: Դա մարդը պետք է բարի լինի, կամեցող լինի, Աստված էլ իր առաջ դռներ կբացի: Ես չեմ կարող փափուկ կյանքով ապրել, այլ պետք է աջակից լինեմ»,- ասաց Ծառուկյանը:
Նա խոստովանեց, որ բիզնես ունեցողների գործերը տարեցտարի վատանում են: Հետո կրկին անդրադարձավ արաբական երկրներին, որոնք ծաղկող երկրներ են, արտահանում են իրականացնում:
Ծառուկյանը շեշտեց` ինչ ասում է` իր ասածի տերն է լինում, և «պատմության մեջ չկա մի բան», որ ասել է, բայց չի արել: Նա խոստացավ բարձրացնել թոշակները, վերացնել արագաչափերը:
Հիշեցնենք, որ 2014-ին Ծառուկյանը իշխանափոխություն խոստացավ հանրահավաքների ժամանակ, ապա` Սերժ Սարգսյանի խիստ ելույթից հետո նահանջեց: