|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաֆարին, ով Աստանայում անցկացվող բանակցություններում ներկայացնում է պաշտոնական Դամասկոսը, մեկնաբանելով Անկարայի դերը սիրիական կարգավորման գործում, հայտարարել է, որ Թուրքիան ասում է մի բան, բայց իրականում անում մեկ այլ բան. տեղեկացնում է РИА Новости-ն:
Սիրիայի հարցով բանակցություններն անցկացվել են Աստանայում հունվարի 23-24-ը: Նախաձեռնողը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է: Գաղափարին աջակցել են Թուրքիայի և Ղազախստանի նախագահները:
Սիրիական ընդդիմության միասնական պատվիրակության մեջ ներառված են 10-15 զինված խմբավորումների ներկայացուցիչներ: Բանակցություններին մասնակցում են նաև Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի ներկայացուցիչները` որպես հրադադարի պահպանման երաշխավորներ, նաև` ՄԱԿ-ը: