|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՅԴ Վարդենիսի «Գեղամա» կոմիտեն տարածել է հետևյալ հայտարարությունը․
"Սիրելի՛ հայրենակիցներ,
ՀՅԴ Վարդենիսի «Գեղամա» կոմիտեն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ Առողջապահության նախարարության կողմից կայացրած Հայաստանում մի շարք ծննդատների փակման որոշման վերաբերյալ (այդ թվում նաև Վարդենիսի):
Հաշվի առնելով այն հանգամանքը,որ Վարդենիսի տարածաշրջանը սահմանամերձ է և սպասարկում է 30-ից ավելի գյուղերի,ինչպես նաև հարակից Քարվաճառի շրջանի բնակչությանը՝ մենք գտնում ենք,որ ՀՀ Առողջապահության նախարարության կայացրած նման որոշումը անհիմն է ու խստորեն դատապարտելի,քանի որ այն բերում է ծանր հետևանքների՝ծնելիության նվազման,արտագաղթի,գործազրկության և այլն:
Պահանջում ենք ՀՀ Առողջապահության նախարարությունից վերանայել տվյալ որոշումը":