|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարություն է տարածել իր «ժամանակավոր անաշխատունակության» մասին. ըստ Yerkir.am-ի՝ տեղեկացնում է անրապետության ղեկավարի կայքը՝ հավելելով, որ նա հունվարի 13-ից իր լիազորությունները փոխանցել է կառավարության ղեկավար Մուսլիմ Խուչիևին:
Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 15-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր կառավարության հրաժարականի մասին։ Նրա պնդմամբ՝ ինքը նման որոշումը ճիշտ է համարում՝ սահմանադրական փոփոխությունների մասին Պուտինի առաջարկների ֆոնին։
Որոշ ժամանակ անց Պուտինը Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինին առաջարկել էր գլխավորել կառավարությունը։