|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.26 |
| EUR | ⚊ | € 427.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.3489 |
| GBP | ⚊ | £ 498.32 |
| GEL | ⚊ | ₾ 139.87 |
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը բուժման կուրս է անցնում. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ նախագահի մամուլի քարտուղար Ալվի Քարիմովի խոսքերին հղումով:
Նախօրեին Չեչնիայի կառավարության և ղեկավարի կայքում հրապարակվել է Ռամզան Կադիրովի հրամանը, որում նախագահն իր «ժամանակավոր անաշխատունակության» ընթացքում շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել վարչապետ Մուսլիմ Խուչիևին:
«Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը բժշկական պրոցեդուրաներ պահանջող բուժման կուրս է անցնում»,- պարզաբանել է Քարիմովը:
«Սա սովորական պրակտիկա է… և այն օգտագործվում է բոլոր սուբյեկտներում»,- ասել է մամուլի քարտուղարն ու հիշեցրել, որ ավելի վաղ արձակուրդների ընթացքում Քադիրովի լիազորությունները բազմիցս փոխանցվել են Մուսլիմ Խուչիևին և նրա նախորդներին: