կարևոր
1267 դիտում, 4 ժամ առաջ - 2025-05-06 17:33
Աշխարհ

Կադիրովը խնդրել է ազատել իրեն Չեչնիայի ղեկավարի պաշտոնից

Կադիրովը խնդրել է ազատել իրեն Չեչնիայի ղեկավարի պաշտոնից

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ինքն է խնդրել, որ իրեն ազատեն պաշտոնից։ Այս մասին Կադիրովն ասել է՝ մեկնաբանելով իր պաշտոնանկության մասին լուրերը։

«Ես նույնպես լսել եմ այդ լուրերը։ Տարբեր բաներ են գրում։ Ընդհակառակը, ես ինքս եմ խնդրում, որ ինձ ազատեն իմ պաշտոնից։ Մեկ ուրիշը կունենա իր սեփական նախաձեռնությունները, իր սեփական տեսլականը։ Հուսով եմ, որ իմ խնդրանքին կաջակցեն», - ասել է նա։