|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբեյը զրպարտանք է անվանել այն հայտարարությունները, որում մեղադրում են Իրանին ուկրաինական «Բոինգ 737» ինքնաթիռը իրանական հրթիռով խոցելու համար. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքը։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել էին, որ կան ապացույցներ, որոնք փաստում են, որ ինքնաթիռը խոցվել է իրանական հրթիռով։
Իրանը հրավիրել է բոլոր շահագրգիռ կողմերին՝ ԱՄՆ-ին, Կանադային, Ուկրաինային և Բոինգ կազմակերպությանը՝ գալ և մասնակցել ընթացող հետաքննությանը՝ ինքնաթիռի կործանման վերաբերյալ։
«Մենք ողջունում ենք բոլոր երկրների մասնակցությունը հետաքննությանը , որոնք կորցրել են իրենց քաղաքացիներին դժբախտ պատահարի հետևանքով», - հայտարարել է Ռաբեյը։