կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-07 01:34
Քաղաքական

Ռուսական հրթիռն ընկել է Խաղաղ օվկիանոսը

Ռուսական հրթիռն ընկել է Խաղաղ օվկիանոսը

Ռուսական հրթիռն իր բեռի՝ հաղորդակցության երեք արբանյակների հետ չի կարողացել հասնել ուղեծիր և ընկել է Խաղաղ օվկիանոսը: 

 

ՌԻԱ գործակալությունը հաղորդել է, որ, ըստ օդագնացային արդյունաբերության չբացահայտված աղբյուրի՝ հրթիռը և արբանյակները ջուրն են ընկել Հավայան կղզիներից մոտ 1450 կմ հյուսիս-արևմուտք: Նման հայտարարություններ այլ գործակալություններն էլ են կատարել, սակայն պարզ չէ, թե նշված աղբյուրը նույնն է, թե տարբեր են:

 

Ռուսական «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալությունը հրաժարվել է մեկնաբանություններից:

 

Պենտագոնը հարցեր է ուղղել ռուսական իշխանություններին: Պարզվում է հրթիռը երեկ է բաց թողնվել՝ Ղազախստանում գտնվող ռուսական մեկնարկային հաստատությունից: Այն «Գլոբալ Նավիգացիոն Արբանյակային համակարգի» (Global Navigation Satellite System)կամ «Գլոնաս»-ի (Glonass) համար երեք արբանյակ էր տեղափոխում:  Այս համակարգի նպատակն է հավասարվել ամերիկյան «Գլոբալ Դիրքորոշման համակարգ» (Global Positioning System) կամ GPS-ին: Այն մշակվել է խորհրդային տարիներին և ծառայում է ռազմական և քաղաքացիական նպատակներով: