|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Մի շարք իսրայելական ԶԼՄ-ներում հրապարակված լուրերն այն մասին, թե Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսին մահացել է փեյջերի ենթադրյալ պայթեցման հետևանքով, սուտ է, որը նպատակ ունի խաթարել Իրանի բնակչության վստահությունը Իրանի ռազմական և կառավարական իշխանությունների նկատմամբ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իրանի պետական Tasnim գործակալությանը։
«Այդ հաղորդագրությունները կեղծ են։ Նման լուրերի կեղծումը, ըստ էության, հանգեցնում է պետական կառույցների վարկաբեկմանը, ուղղաթիռի կործանման վերաբերյալ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետաքննության վերաբերյալ զեկույցի և միևնույն ժամանակ Իրանի բնակչության մեջ վախ սերմանելուն, իսկ իրանական հասարակությանը՝ հուսահատության մատնելուն»,- ասվում է հայտարարության մեջ։