կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-09 22:38
Հասարակություն

Ուկրաինական լրատվամիջոցների՝ «Իսկանդերի չպայթած հրթիռն» իրականում «Տոչկայի» ուսումնական (!!!) հրթիռ է. ռազմական փորձագետ

Ուկրաինական լրատվամիջոցների՝ «Իսկանդերի չպայթած հրթիռն» իրականում «Տոչկայի» ուսումնական (!!!) հրթիռ է. ռազմական փորձագետ
Ուկրաինական լրատվամիջոցներից մեկի Տելեգրամ ալիքում գետնին պառկացրած հրթիռի լուսանկար են դրել, թե բա «Իսկանդերի չպայթած հրթիռ է»։
 
«Հետքը» իր էջում դրել է, քոմենթներում մի հրճվանք, մի ուրախություն, թե բա. «Աաաաաա, չի պայթել»։
 
Ընդ որում 3 րոպե է պահանջվում նույնիսկ թեմայից լրիվ անտեղյակ մարդուն Գուգլի որոնման տողում գրելու համար. «ракета отрк искандер» (տո ջահանդամ, կարելի է այն ОТРК-ն էլ չգրել) ու տեսնել, որ լուսանկարի հրթիռը հեչ նման չի «Իսկանդերի» հրթիռի։
 
Իսկ եթե մի հատ էլ գուգլել «ракеты точка ракетный комплекс», ապա շատ արագ կարելի է հասկանալ, որ այդ «չպայթած» հրթիռը «Տոչկայի» ուսումնական (!!!) հրթիռ է, «в транспортном положении»։
 
Մանրամասները և հղումները՝ մեկնաբանություններով։
 
Կարեն Վրթանեսյան
 
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող,
 
տեղեկատվական անվտանգության փորձագետ